Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը, չնայած տարածքային հակամարտություններին, ամեն դեպքում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Նա ընդգծել է, որ այդպես կարծում են ՆԱՏՕ-ի գծով բոլոր դաշնակիցները. «2008 թվականի կոնֆլիկտը բարդացնում է դաշինքին երկրի անդամակցության հարցը, և բնականաբար դա տեղի չի ունենա վաղը, սակայն տեղի կունենա ամեն դեպքում։ Վրաստանը դեռ պետք է իրականացնի բարեփոխումներ, որոնց շուրջ ներկայումս աշխատում է։ Մենք ներկայումս աշխատում ենք մեր հարաբերությունների ընդլայնման վրա և հույսեր ենք կապում կոնֆլիկտների շուտափույթ լուծման հետ՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Ներկա դրությամբ մենք աշխատում ենք մեր հարաբերությունների խորացման վրա և Վրաստանը պատրաստում ենք ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը»։










































