Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը կարծում է, որ իր թիմին մեծ դժվարություն է սպասվելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք հանդիպումներում, տեղեկացնում է Football-italia.net-ը:
«Մեզ հրաշք է հարկավոր: Կարծում եմ, որ «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն նման են խաղաոճերով: Սակայն կարծում եմ, որ եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ն ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան «արքայական ակումբ»-ը:
«Սերուցքայիններ»-ի կազմում տարբերվող է Քրիշտիանու Ռոնալդուն: Հաճելի կլիներ նրան տեսնել մեր թիմում: Նա կարող է անհավանական գոլեր հեղինակել»,- հայտարարել է Նայնգոլանը:









































