Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քուրդ աշխարհազորայինները և Սիրիայի կառավարական զորքերը փետրվարի 16-ին Հալեպ նահանգում հաջող գործողություններ են իրականացրել ընդդիմությանն աջակցող զինյալների դեմ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Սիրիական բանակի մարտիկները վերահսկողություն են հաստատել Ախրաս և Միսկան բնակավայրերի նկատմամբ: Իրենց հերթին քուրդ աշխարհազորայինները այս շաբաթ գրավել էին Թալ Ռիֆաթ քաղաքը, որը համարվում էր իսլամիստների հենակետերից մեկը Հալեպ նահանգում։ Քրդերը զինյալներին դուրս են մղել նաև Թալ Ռիֆաթի մերձակայքում գտնվող Կֆար Նասեխ ոչ մեծ բնակավայրից:
Գործակալությունն ընդգծում է, որ մարտական գործողությունների վերաբերյալ տվյալները հայտնել են Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները և Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խմբի ակտիվիստները։












































