Բրյուսելում 10 մարդ ձերբակալվել է ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գործողության ժամանակ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Բելգիայի դաշնային դատախազությանը:
«Ոստիկանությունը 9 խուզարկություն է կատարել բնակելի տներում Բրյուսելի 4 կոմունաներում և Լյեժեում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության համար գրոհայիններ հավաքագրող ցանցի գործունեության հետաքննության շրջանակներում,- հայտնել է դատախազությունը:- Պարզվել է, որ ձերբակալվածներից ոմանք պատրաստվում էին մեկնել Սիրիա»:
Խուզարկությունների ընթացքում բռնագրավվել են բջջային հեռախոսներ ու էլեկտրոնային կրիչներով տեղեկատվական նյութեր, որոնք ուսումնասիրում են հետաքննիչները:
Բելգիայի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ ներկայումս Սիրիայում իսլամիստների կողմից կռվում է Բելգիայի ավելի քան 200 քաղաքացի:







































