Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը չի մտածում հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի վաճառքի մասին:
«Մենք ռիսկի ենք դիմել՝ ձեռք բերելով Դիբալայի տրանսֆերը: Սակայն այդ քայլը մտածված էր: Գիտեինք, որ Պաուլոն մեծ տաղանդի տեր է և ենթադրում էինք, որ նա ակումբի ապագան է: Այժմ էլ Դիբալայի՝ «Յուվենտուս»-ից հեռանալը բացառվում է:
Մենք չենք վաճառում մեր ակտիվները: Հակառակը, փորձում ենք պահել ֆուտբոլիստներին մեր թիմում՝ մերժելով բազմաթիվ շահավետ առաջարկներ»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:







































