Երեքշաբթի նավթի համաշխարհային գները ակտիվորեն աճում են՝ հայտնում է RIA Novosti-ն:
Brent նավթը վաճառվում է հոգեբանորեն կարևոր նիշից բարձր՝ մեկ բարելի դիմաց 35 դոլար: Նավթի համաշխարհային գների դրական դինամիկայի վրա ազդեցություն է գործել այն հաղորդագրությունը, որ ՕՊԵԿ-ի երկրների և Ռուսաստանի պրոֆիլային նախարարները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են անցկացնում նավթային շուկայում ստեղծված իրավիճակի հարցով:
Երևանի ժամանակով ժամը 11.16-ի դրությամբ՝ Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 4.91%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 35.03 դոլարի: WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.98%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 30.91 դոլարի:








































