Fichajes-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է Մատային տեսնել իր թիմի կազմում:
Հիշեցնենք՝ կիսապաշտպանն Անգլիայի առաջնություն է տեղափոխվել Պրիմերայից, որտեղ 4 տարի՝ 2007-2011 թվականներին հանդես է եկել «Վալենսիա»-ում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մատան մասնակցել է 23 հանդիպումների՝ դառնալով 4 գոլի հեղինակ:








































