Ֆրանսիայի բնակչության միայն 20%-ն է դրական գնահատում Ֆրանսուա Օլանդի գործունեությունը՝ որպես Ֆրանսիայի նախագահ՝ նախարարական տեղափոխություններից և երկրի Սահմանադրությունում արտակարգ դրության ռեժիմի մասին փոփոխությունից հետո: Այս մասին են վկայում Ipsos հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները՝ հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն հետազոտության արդյունքների՝ արդեն 2 ամիս է՝ Ֆրանսիայի նախագահի ժողովրդականությունը սրընթաց նվազում է, և այժմ այն կազմում է 20%: Սա անցյալ տարվա հունիսից հետո ամենացածր ցուցանիշն է:
Վերջին 3 տարիներին Օլանդի ժողովրդականության բարձրակետը եղել է 2015 թվականի նոյեմբերը: Այդ ժամանակ ֆրանսիացիները բարձր գնահատեցին Օլանդի գործողությունները, որը վճռականորեն արձագանքեց Փարիզի ողբերգությանը՝ պատերազմ հայտարարելով հարձակման հետևում կանգնած ԴԱԻՇ-ին:
Ipsos-ի նարցումը անցկացվել է նոյեմբերի 12-ին և 13-ին, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 955 մարդ:








































