Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ Սիրիայում չկան թուրք զինվորներ։ Այդ մասին Կիևում այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն.
«Այժմ Սիրիայում չկա ոչ մի թուրք զինվոր։ Մենք Սիրիայի ժողովրդի կողքին ենք և երբեք չենք նվաճել նրա տարածքը»։
Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիան մոտ 100 հատուկջոկատային է ուղարկել Սիրիայի քրդերի դեմ գործելու համար։









































