Կենտրոն և Նոր Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի ՝ գրավի դիմաց Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնեք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆայանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 31-ին, այնուհետև ձերբակալվել և կալանավորվել է երկու ամսով։ Գևորգի ընկերները վճռական են՝ կպայքարեն այնքան, մինչև երիտասարդ ակտիվիստը կրկին ազատության մեջ լինի։
Այսօր Սաֆարյանի համակիրները բողոքի երթ էին անցկացնում Երևանի փողոցներով, ձվեր նետեցին դատախազության շենքի վրա, այնուհետև, երբ դատարանը մերժեց փաստաբանի միջնոդրությունը, երթի մասնակիցները շարժվեցին դեպի ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակ։
Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց՝ Գևորգին գրավով ազատ չարձակելու որոշումը ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Սաֆարյանը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար։









































