Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ապշած է ոչ վաղ անցյալում ԱՄՆ պետդեպարտամենտի արած այն հայտարարության կապակցությամբ, որում մեկ հարթակի վրա են դրվել Անկարան ու Սիրիայի քուրդ խռովարարները։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը։ Խոսքն ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի այն հայտարարության մասին է, որում Թուրքիային ու Սիրիայի քրդերին կոչ է արվել կենտրոնանալ ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել էր ընտրություն կատարել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև։










































