Ռայսի համալսարանի հաշվողական ինժեներիայի պրոֆեսոր Մոշե Վարդին իր դասախոսության մեջ ենթադրություն է հայտնել, որ ռոբոտների տարածվածությունն ու կատարելագործումը կհանգեցնեն գործազրկության կտրուկ աճի: Մինչև 2045 թ. այն կարող է անցնել 50%-ից, գրում է CNET-ը:
«Համարվում է, որ եթե ռոբոտները սկսեն ամբողջ աշխատանքը մեր փոխարեն անել, մենք կկարողանանք մեզ ամբողջովին նվիրել ժամանցի: Ես դեպքերի այդպիսի զարգացումը լավատեսական չեմ համարում: Ես համոզված եմ, որ աշխատանքը մարդկային բարեկեցության անբաժան պայման է»,- պնդում է Վարդին:
Ըստ պրոֆեսորի՝ մարդկության առաջադրանքն է՝ ներդրում անել արհեստական ինտելեկտի ուսումնասիրության գործում և զարգացած ռոբոտատեխնիկայի հետ գոյակցության միջոցներ փնտրել:







































