Սիրիա կատարած այցի ժամանակ BBC-ի թղթակցին ցույց են տվել վկայություններ, որոնք իբր թե հաստատում են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Սարաքեբ քաղաքում քիմիական զենքի կիրառման փաստը, հաղորդում է BBC-ն:
Ապրիլի վերջին տեղի ունեցած հարձակման ենթադրյալ ականատեսները թղթակցին պատմել են այն մասին, որ կառավարական զորքերը քաղաքի վրա գցել են առնվազն երկու սարք, որոնք պարունակել են թունավոր գազ:
Բժիշկը պատմել է մահացած հիվանդի մասին, որի մոտ եղել են ֆոսֆորով թունավորման բոլոր ախտանիշները:
BBC-ի թղթակցին ցույց են տվել նաև տեսաձայնագրություն, որի վրա պատկերված է քաղաքի վրա հարձակման իրադարձությունները և դրա հետևանքները, սակայն լրագրողը հնարավորություն չի ունեցել ստուգել դրա իսկությունը:









































