Ֆրանսիան հանդես է գալիս «Սիրիայում ռմբակոծությունների և կրակի ամբողջովին դադարեցման» օգտին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայում ռմբակոծությունների ու կրակի ամբողջովին դադարեցման և խաղաղ բնակչության մատակարարման համար մարդասիրական միջանցքների բացման օգտին»,- ասել է նա:
Նույն կարծիքի է նաև Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսը:
«ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Սիրիա Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի զորքեր մտցնելու հնարավորության» մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ «նախ՝ պետք է հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:
«Հնարավոր է՝ դրանից հետո Սիրիայում տարածաշրջանից ցամաքային ուժերի ներկայութունը նպաստի իրավիճակին»,- նշել է նա:









































