Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության նվազման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ժնևում ու Մյունխենում։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերին հրետանային հարվածներ հասցնելու ու Սիրիա ռազմական ներխուժում նախապատրաստելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ հարցին:
«Մի քանի օր առաջ մենք բոլորս՝ ներառյալ Թուրքիան, քննարկել ենք Սիրիայում հրադադարի ու լարվածության նվազման հարցերը։ Բոլոր ուժերը՝ ներառյալ Թուրքիան, պետք է գործեն այդ ուղղությամբ»,- ասել է Մոգերինին։








































