Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի տարածք ներթափանցել փորձող մի խումբ մարդկանց հետ բախման արդյունքում թուրք զինվոր է սպանվել։
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Սիրիայի իշխանությունները հանգստյան օրերին հայտնել են թուրքական ծանր հրետանու կողմից երկրի տարածքներին հարվածներ հասցնելու մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է, թե Թուրքիան պատրաստվում է զորքեր ուղարկել Սիրիա։








































