«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Լեսթեր»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Հավատում եմ, որ «Արսենալ»-ը կարող է Պրեմիեր լիգայի հաղթող դառնալ: Սակայն տիտղոսի համար պայքարում են «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և, իհարկե, «Լեսթեր»-ը: Պայքարն անչափ լարված է: Մենք պետք է կենտրոնացած լինենք, որպեսզի կարողանանք արժանի մրցակցություն ապահովել:
Առաջիկայում ծանրագույն հանդիպուներ ունենք: Մեծ ջանքեր են պետք «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղերի համար»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:






































