Ինչպես արդեն հայտնել ենք, Ցյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Այդ տուրում նման արդյունք արձանագրվել է բոլոր 3 խաղատախտակների վրա: Հաղթողին չեն որոշել նաև Նակամուրա – Կրամնիկ, Անանդ – Շիրով պարտիաներում:
Կայացած 4-րդ տուրում Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով և հաղթել Շիրովին: Այս տուրում Կրամնիկն առավելության է հասել Գիրիի նկատմամբ, իսկ Նակամուրա-Անանդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Չորրորդ տուրից հետո վաստակած 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը, ով 8 հնարավորից հավաքել է 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 5-ական միավորով կիսում են Նակամուրան և Կրամնիկը: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 2-ական միավոր:
Այսօր՝ փետրվարի 15-ին կայանալիք առաջին շրջանի վերջին պարտիայում Արոնյանի մրցակիցն է Նակամուրան: Այնուհետև շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:







































