Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սելտա»-ին:
Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների ջախջախիչ հաղթանակով: «Կապտանռնագույններ»-ը 6 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով ընդհամենը մեկը:
Տանտերերի կազմում աչքի ընկան Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Նեյմարը և Իվան Ռակիտիչը: «Սելտա»-ի կազմում հեղինակության գնդակը խփեց Յոն Գվիդետին:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն իր ակտիվում գրանցեց 57 միավոր և ամրապնդվեց Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականում:
«Բարսելոնա»-«Սելտա»` 6:1
1:0 Մեսսի (28՛), 1:1 Գվիդետի (39՛), 2:1 Սուարես (59՛), 3:1 Սուարես (75՛), 4:1 Սուարես (81՛), 5:1 Ռակիտիչ (86՛), 6:1 Նեյմար (89՛)






































