Սմարթֆոնի տեսախցիկով հարսանեկան լուսանկարներ անելը բավական ինքնատիպ ու համարձակ որոշում է: iPhone 6s Plus-ի տեխնիկական բնութագրերը, սակայն, թույլ են տալիս բավականին հաջող լուսանկարներ անել, և դա ապացուցելու համար լուսանկարիչ Սեֆի Բերգեսոնը որոշել է կազմակերպել եզակի ֆոտոսեսիա, հայտնում է fullpicture-ը: Նա սովորական տեսախցիկի փոխարեն օգտագործել է iPhone:
Չնայած որ, ինչպես ինքը՝ Բերգեսոնն է խոստովանել, iPhone-ը չի փոխարինի պրոֆեսիոնալ տեսախցիկին, սակայն արդյունքները տպավորիչ են:




















































