Թումանյանի քաղաքապետի միակ թեկնածուն՝ քսան տարվա քաղաքապետ Լևոն Զավարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ընտրություններում մրցակից չունենալու փաստը, նշեց. «Սկզբում առաջադրվել էր մեկը, հետո հետախուզական աշխատանք էր կատարել, շրջել էին գյուղերով, տեսել են՝ շանսերը քիչ է, հանեց թեկնածությունը»:
Նշենք, որ Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն ի սկզբանե առաջադրել էր 2 թեկնածու` գործող համայնքապետ Լևոն Զավարյանը և Թումանյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը; Վերջինս հետո ինքնաբացարկ հայտնեց:










































