Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում տեղի է ունեցել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծի Կոորդինացիոն խորհրդի 7-րդ հանդիպումը, որին մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Թուրքիայի կապի, տրանսպորտի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը։
Կումսիշվիլին հայտարարել է, որ 2017 թվականին իրենք կունենան գործող երկաթուղի։ Կումսիշվիլին հայտարարել է, որ ինքն ու վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին տրանսպորտային գործընկերության հարցը քննարկել են Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ.
«Ամենակարևորն այն է, որ մենք խոստում ստացանք, որ թուրքական կողմն իր աշխատանքները կկատարի մինչև ընթացիկ տարեվերջ։ Դա շատ կարևոր է Մարաբդա-Կարծախի երկաթուղու կառուցման համար։ Մենք պայմանավորվել ենք մի շարք համաձայնագրեր ստորագրել ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում»։










































