Սերբիան հույս ունի 2016 թվականին ԵՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր՝ հայտարարել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը։
«Ակնկալում ենք, որ այս տարի կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր»,- ասել է նա՝ նշելով, որ այդ կերպ Սերբիան համաձայնագիր կունենա ԵՏՄ բոլոր անդամների հետ։
ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Ղրղըզստանը։









































