Իրանում առաջիկա նախագահական ընտրություններին շուրջ 2500 ուսանողներ և դասախոսներ կհամագործակցեն Վերահսկիչ խորհրդի և երկրի ՆԳՆ-ի հետ՝ հաղորդում է Mehr գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների հարցերով նախարարի տեղակալը հաղորդել է, որ ուսանողներին ու դասախոսներին ընտրական գործընթացում կներառեն որպես դիտորդների:
Նշենք, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 350 մարդ: Նրանցից միայն 36-ն են քաղաքական կամ երկրում հայտնի հասարակական կյանքի տարբեր ոլորտների գործիչներ:
Մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է դիտարկի յուրաքանչյուրի թեկնածությունը:
Մայիսի 22-23-ին կհրապարակվեն այն թեկնածուների անունները, որոնք կմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:




































