«Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ կատալոնական թիմի ղեկավարության որոշմամբ՝ արգենտինացին այլևս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը աջ ազդրի վնասվածք է ստացել:
«Վերջին հանդիպումներում Մեսսին ռիսկի է դիմել հանուն թիմի շահերի, նա լավագույնն է աշխարհում և որոշիչ դեր է կատարում: Չգիտեմ՝ արդյոք թիմը կախված է նրա խաղից, սակայն կարող եմ ասել, որ նա օգտակար է թիմին:
Ինչ վերաբերում է բրազլական «Սանթոս»-ի ֆուտբոլիստ Նեյմարի հնարավոր տեղափոխությանը, ապա նա ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն հստակ չեմ կարող ասել, որ նա հանդես կգա «Բարսելոնա»-ում»,- հայտարարել է Ալբան:






































