ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են փորձել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս բերել քիմիական զենքը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԿՀՎ ղեկավարը հաստատել է, որ ահաբեկիչները մի քանի անգամ կիրառել են թունավոր նյութեր և կարող են ինքնուրույն պատրաստել քլոր ու մանանեխի գազ (իպրիտ)՝ չնայած ոչ մեծ քանակությամբ: Նա նաև չի բացառել այդ նյութերի «արտահանման» հնարավորությունը:
«Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է փակել մաքսանենգության տարբեր երթուղիները, որոնք օգտագործում են ջիհադիստները»,- ասել է նա:









































