Eagles of Death Metal ամերիկյան ռոք խումբը, որը Փարիզի Bataclan համերգասրահում ելույթ էր ունենում նոյեմբերյան ահաբեկչական գործողության ժամանակ, այդ ողբերգական դեպքից հետո առաջին անգամ հանդես է գալու մենահամերգով:
The Local-ի փոխանցմամբ՝ այն տեղի կունենա փետրվարի 13-ին, Ստոկհոլմում:
Հարթակը, որտեղ տեղի է ունենալու ելույթը, կտեղավորի 850 մարդու, ինչը Bataclan-ից փոքր է գրեթե կիսով չափ: Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գործի դրվելու միջոցառման անվտանգությունն ապահովելու համար։








































