Իսպանական «Վալենսիա»-ի ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Գերի Նևիլի կատարած աշխատանքից։
Նշվում է, որ Պրիմերայում կայանալիք «Էսպանյոլ»-ի հետ առաջիկա խաղում պարտվելու պարագայում Նևիլը պաշտոնանկ կարվի։
Ակումբի ղեկավարությունն արդեն փոխարինող է գտել Նևիլին։ Խոսքը թիմի նախկին կիսապաշտպան Կուրո Տորեսի մասին է։
«Վալենսիա»-ն Նևիլի գլխավորությամբ Լա Լիգայում 9 խաղ է անցկացրել՝ չտոնելով ոչ մի հաղթանակ։ Բացի այդ, թիմն Իսպանիայի գավաթի խաղարկությունում դիմակայության արդյունքում «Բարսելոնա»-ին պարտվել է 8։1 հաշվով։







































