ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից՝ հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամների համար, սակայն այնուհանդերձ պետք է հարմարվենք անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում պաշտպանաության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպման երկրորդ օրվա ավարտին։
Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանը կիրառում է իր զինված ուժերը «հարևաններին վախեցնելու համար»։










































