ՆԱՏՕ-ն որոշել է միգրանտների մաքսանենգների դեմ պայքարի ծովային գործողություն սկսել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով:
«ՆԱՏՕ-ի Երկրորդ ռազմածովային խումբն ուղարկվել է Էգեյան ծով՝ միգրացիոն հոսքերի մոնիթորինգի համար: Նրան առաջադրանք է տրված աշխատել Հունաստանի և Թուրքիայի իշխանությունների և Frontex-ի (ԵՄ սահմանային գործակալություն) հետ սերտ փոխգործակցությամբ»,- ասել է նա:
«Որոշումն անմիջապես է ուժի մեջ մտնում»,- ասել է նա:
«ՆԱՏՕ-ի Երկրորդ ռազմածովային խմբի կազմում ընդգրկված են 3 նավ Գերմանիայի հրամանատարությամբ, սակայն դաշինքի մի շարք երկրներ արդեն հայտարարել են այն ուժեղացնելու իրենց մտադրության մասին:
Ինչ վերաբերում է Հունաստանի և Թուրքիայի ռազմածովային ուժերին՝ նրանք կգործեն միայն ազգային տարածքային ջրերում»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նավերի առաջադրանքն է «ոչ թե գլորել միգրանտներով նավերը, այլ աջակցել ԵՄ-ին և Հունաստանի ու Թուրքիայի ազգային ուժերին մարդկանց մաքսանենգների դեմ պայքարում»:




































