Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի պաշտպանության նախարարները որոշել են ուժեղացնել հետախուզությունը թուրք-սիրիական սահմանին։
Սթոլթենբերգն այդ մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման երկրորդ օրվա ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Մենք որոշել ենք ուժեղացնել Թուրքիայի ու Սիրիայի սահմանին հետախուզությունը»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանության էին արժանացրել Սև և Միջերկրական ծովերում դաշինքի ռազմական ներկայության ընդլայնումը։








































