Դերասան Բրեդ Փիթը Ջոլիի՝ կրծքագեղձի վիրահատություն կատարելու որոշումը անվանել է «կատարյալ հերոսություն»՝ գրում է The Evening Standard-ը:
«Ես ցանկանում եմ, որ նա առանց հիվանդությունների երկար տարիներ ապրի իմ ու մեր երեխաների հետ: Դա երջանիկ օր է մեր ընտանիքի համար»,- հայտարարել է Փիթը:
Նա նշել է, որ հերոսուհիներ են այն կանայք, ովքեր համարձակվում են բժշկական ցուցումներից ելնելով՝ դիմել կրծքագեղձի վիրահատության:
Անջելինա Ջոլին իր վիրահատության մասին հայտնել էր մայիսի 13-ին՝ The New York Times-ի սյունակում: Դերասանուհին ստիպված էր դիմել այդ քայլին՝ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ գենետիկ հակում ունենալու պատճառով:
Մինչ վիրահատությունը Ջոլիի մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը եղել է 87 տոկոս, իսկ դրանից հետո նվազել է՝ մինչև 5 տոկոս:
Դերասանուհին գրել է, որ Փիթն իր հետ է եղել վիրահատության ժամանակ ու աջակցել է իրեն՝ նշելով, որ նման աջակցությունը չափազանց կարևոր է ցանկացած կնոջ համար:









































