ԵՄ երկրներում բանկերի վերակազմավորման դեպքում 100 հազար եվրոյից ցածր դեպոզիտները «արդեն ամենուր և ընդմիշտ» պաշտպանված կլինեն, այսպես ասած, «կտրվածքից»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի նիստի արդյունքում ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Միշել Բարնյեի հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է 100 հազար եվրոն գերազանցող ներդրումներին, ապա ԵՄ խորհրդում համակարծիք են, որ այդ միջոցների մի մասը կարող է օգտագործվել բանկերի վերակազմավորման դեպքում»,- ընդգծել է նա: Բարնյեի խոսքերով՝ «ԵՄ երկրների մեծ մասը կարծում է», որ եվրոպական բանկերի խոշոր հաճախորդները կարող են կորցնել իրենց ներդրումների մի մասը «միայն այն բանից հետո, երբ օգտագործված կլինեն մյուս բոլոր հնարավորությունները»: Այլ կերպ ասած՝ խոշոր ներդրողները բանկի բաժնետերերի համեմատ պետք է արտոնություններ ունենան:










































