Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Ընդդիմության կոալիցիոն նվերը՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձևավորել լայն կոալիցիա և միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես և կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաև՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը:

Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Դրանում, իհարկե, որևէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում և հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով: Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաև, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին:

Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տվյալ պահի իշխանությանը: Նախընտրական դաշիքներին դեմ հանդես եկողների փաստարկները՝ դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն: Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը: Որովհետև, կրկնում ենք, որքան շատ են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, այնքան ավելի մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատման, տրոհման հնարավորությունը: Հրանտ Բագրատյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի գաղափարական մարդ չլինելուց:

Ով՝ ով, բայց Բագրատյանը շատ լավ է հասկանում քաղաքական գործընթացներում գաղափարների, դրանց հիման վրա դաշինքների ձևավորման կարևորությունը: Բայց բոլոր գաղափարները, արժեքներն ու սկզբունքներն ի վերջո դառնում են վիրտուալ, երբ դրանք նույն հարթության մեջ են հայտնվում այն «գաղափարի» հետ, որ իշխանությունն ամեն գնով կեղծելու է ընտրությունները՝ անվանապես՝ որակյալ, բովանդակությամբ՝ անորակ մեծամասնություն ապահովելու համար: Եվ ընտրություններին միասնաբար մասնակցելը կարող է դառնալ իշխանական այդ արատավոր մեքենայի դեմ պայքարելու շատ քիչ թվով միջոցներից մեկը: Անգամ, եթե ընդդիմադիր ուժերը դավանում են այլ գաղափարախոսության և ունեն ծրագրային, ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ:

Բայց ինչպես տեսնում ենք, մեր ընդդիմությունը շատ «սկզբունքային» է և չի ցանկանում զիջել ինչ-որ մաս (նախընտրական դաշինքը նշանակում է սեփական կուսակցության անդամների՝ ավելի քիչ թվով ներկայացվածություն նախընտրական ցուցակում)՝ ընդհանուրի հաղթանակի համար: Քանի որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը:

Ի դեպ, այդ առումով իշխանությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, տարբերվում է ընդդիմադիրներից: Իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:

Դրա համար էլ այս օրերին իշխանությունը նախընտրական կոալիցիա է կազմում, իսկ ընդդիմադիրներն օրեր շարունակ բանակցում են… Ազատության հրապարակում հանրահավաքը միասնաբար կամ առանձին անելու հարցի շուրջ: Դժվար չէ կանխատեսել, որ այդ վեճը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում