Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վերջապես ավարտվեց «առևտուրը», և գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձևը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես ավարտվեց «առևտուրը», և գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձևը։ Բազում տարբերակների քննարկումներից հետո, երբ կողմերն արևելյան շուկային բնորոշ երկար «բազառների» մեջ էին և ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս առևտրի առարկա հանդիսացող գերատեսչությունների մասով, երկար սպասված համաձայնությունը կայացավ։ Ճիշտ է՝ ՀՀԿ ղեկավարությունը չի շտապում հայտարարել, թե ինչի շուրջ է կայացվել համաձայնությունը, բայց Հայաստանը փոքր երկիր է, և մարդկանց որոշակի շրջանակի ամեն ինչ արդեն հայտնի է։ Ի դեպ, պետք չէ մեղադրել լրագրողներին մեծ թվով և երբեմն անհավանական տարբերակներ շրջանառելու համար, իրականում քննարկումներն են այդպիսին եղել։ Այսպիսով, ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես և նախկինում նշվել է, էկոնոմիկայի (Արծվիկ Մինասյան), արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման և կրթության և գիտության նախարարությունները։ Վերջինը, այսպես ասած, վերջին շնչում, քանզի դեռ 2 օր առաջ այդ տարբերակը հավանական չէր համարվում, իսկ Արմեն Աշոտյանն իր նոր կաբինետն էր կահավորում և սելֆիներ տեղադրում ֆեյսբուքյան էջում։

Մարզպետների պաշտոնների հարցում ևս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը․ ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։ Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում ռեկորդսմեն է՝ Լևոն Մկրտչյանի, Դավիթ Լոքյանի նշանակումները դրա վառ օրինակն են։ Բայց կան նաև բոլորովին նոր նշանակումներ։ Օրինակ, ՀՅԴ-ին կհասնի նաև որևէ մարզի չզիջող մի ամբողջ համայնք՝ Երևանի Արաբկիր համայնքը․ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում