Այսօր «Ալաշկերտ»-ն իր արտասահմանյան հավաքի երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց: Մրցակիցը դարձյալ Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ էր՝ «Սորոկսար» թիմը:
Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է մարտական կազմով, ապա ընդմիջումից հետո ամբողջովին փոխել է կազմը:
Խաղը, ընդհանուր առմամբ անցել է մեր ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն մրցավարը դարպասի գրավում այդպես էլ չի արձանագրել (0:0):
Թեև 12-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Արարատ Առաքելյանը գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:
”Ալաշկերտ” ՖԱ մամուլի քարտուղարություն





































