Nokia-ն Լոնդոնում ներկայացրել է իր նոր՝ Lumia 925 սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիմնականում նոր սմարթֆոնը նման է նախորդ՝ Lumia 920-ին, սակայն ունի բարակ ալյումինե կաղապար և հետևի մասում պլաստիկե փոքրիկ կափարիչ: Տեսախցիկը ևս նման է իր նախորդի տեսախցիկին՝ 8.7 մեգապիքսել հնարավորությամբ և օպտիկական կայունացման համակարգով:











































