«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել իր ակումբակից Նեյմարի մասին և նշել, որ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում սանրվածքին:
«Նեյմարը շատ ուրախ անձնավորություն է: Նա սիրում է կատակել և ծիծաղել: Բացի այդ, նա տառապում է սանրվածքի մոլուցքով: Ոչ ոք չպետք է դիպչի նրա մազերին: Դա վտանգավոր է:
Բավականություն եմ ստանում՝ շփվելով Նեյմարի հետ: Նա լավ հարաբերություններ է պահպանում յուրաքանչյուրի հետ: Ինձ հետ կատակում է՝ ասելով, որ ես չաղլիկ եմ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:






































