Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հրավիրել է Վրաստան՝ անձամբ ծանոթանալու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրագործման ճանապարհին երկրի գրանցած առաջընթացին։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Կվիրիկաշվիլին ցանկություն է հայտնել, որպեսզի Յունկերն անձամբ ծանոթանա ասոցացման օրակարգում գտնվող բարեփոխումների իրագործման հարցում Վրաստանի գրանցած առաջընթացին։
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Յունկերին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։









































