Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Նաիրի Զարյանի անվան դպրոցը բողոքարկել է դպրոցների վարկանիշավորման արդյունքները

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը, որը 2013-2014 թվականների ուստարվա ընթացքում Հայաստանի դպրոցների վարկանիշավորման արդյունքներով հայտնվել էր 6-րդ հորիզոնականում, բողոքարկել է այս տարվա արդյունքները, որով 251-րդն է:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմումի մեջ նշվում է.

«Հարգելի պարոն Աշոտյան,

Ծանոթանալով դպրոցների վարկանիշավորման 2014-2015 ուստարվա արդյունքներին, ինչպես նաև Tert.am-ին տված Ձեր հարցազրույցին` հետևեցինք Ձեր իսկ խորհրդին՝ փորձեցինք «կարողանալ, հասկանալ, թե որտե՞ղ է դպրոցի խնդիրը, որտե՞ղ է առավելությունը»: Կրկին ուշադրությամբ վերանայելով վարկանիշավորման համար լրացված ձևաթղթի տվյալները և համեմատելով դրանք նախորդ ուստարվա նույն տվյալների հետ` ներկայացնում ենք Ձեզ մեր բողոքը, քանի որ «վարկանիշից դժգոհելուց բացի» ոչ մի փաստ չարձանագրվեց, որպեսզի կարողանայինք հետևել Ձեր խնդրանքին՝ «դժգոհելու հենց մեր աշխատանքից, հասկանալու, թե որ ցուցանիշով ենք հետ ընկել»:

Առաջին հերթին կարևորում ենք մի հարց, որը պետք է ոչ միայն մտահոգեր, այլ տագնապի ազդանշան լիներ բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են վարկանիշավորման գործընթացով և, մասնավորապես, Ձեզ: Մի՞թե արդյունքներն ամփոփելուց չի արվել համեմատություն նախորդ տարվա արդյունքների հետ և Ձեզ չի՞ մտահոգել արդյոք այն փաստը, որ նախորդ տարվա Երևան քաղաքի դպրոցների շարքում 3-րդ տեղում և հանրապետության դպրոցների միջև 6-րդ տեղում գտնվող դպրոցը 2014-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել է 251-րդ հորիզոնականում:

Խոսքը վերաբերում է մի դպրոցի, որը վարկանիշավորման համար անհրաժեշտ ցանկացած ցուցանիշով ցույց է տվել աճ՝ աշակերտների թվի, դասարանների քանակի, որակական ցուցանիշի, գերազանցիկների քանակի, գույքի ապահովվածության, Ձեր կողմից այդքան արժևորվող և հատուկ ուշադրության արժանացող մրցույթներում՝ «Կենգուրու»-8, «Մեղու»-8, «Ռուսական արջուկ»-9 դիպլոմակիրների և ֆիզմաթ դպրոցի կողմից կազմակերպված 6-րդ դասարանցիների էլեկտրոնային մաթեմատիկական օլիմպիադայի հաղթողի, վազքի միջազգային կիսամարաթոնի հաղթողի, շախմատի միջազգային մրցաշարում (Հունաստան) հաղթողի՝ թե՛ թիմային, թե՛ անձնական հաշվարկով, «Նոր Ալիք» մանկական երգի միջազգային մրցույթի դափնեկիր Միքայել Վարոսյանի (Միկա):

Մեր ցանկությունը մեծ է հասկանալու՝ արդյոք սրանք չե՞ն դպրոցների վարկանիշավորման կարևորագույն պայմանները: Եթե այո, ապա խնդրում ենք հանգամանորեն բացատրել, թե որտեղ է այն թերությունը, որի հետևանքով Նաիրի Զարյանի անվան համար130 հիմնական դպրոցը հայտնվել 251 հորիզոնականում, ի՞նչ կարգով է հաշվարկվում վարկանիշը, եթե վարկանիշավորման մեթոդաբանության մեջ նշված կետերի ն համապատասխան ներկայացված աճած թվերը խայտառակ կերպով իջեցնում են դպրոցի վարկանիշը՝ ստվերելով կատարած մեծ աշխատանքը: Այս դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞ւ են ծնողները ջանում բերել երեխաներին այս դպրոց կամ տեղափոխել արդեն այլ դպրոցում սովորող երեխային մեզ մոտ ուսումնական տարվա ցանկացած ժամանակահատվածում: Ի դեպ, նշենք նաև, որ դպրոցի աշակերտների ծնողների կարծիքը կարող էր հաշվի առնվել, մանավանդ այն տարբերակում, երբ դպրոցի վարկանիշն ընկել է՝ հայտնվելով 251-րդ տեղում:

Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար:

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցչական անձնակազմ և աշակերտների ծնողներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում