Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շըրնաք ու Դիարբեքիր նահանգներում շարունակվում են բախումները թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում PKK-ի հետ բախումների հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի երկու ներկայացուցիչ (մեկական ոստիկան ու զինվորական)։ Բացի դրանից՝ վիրավորվել է 2 զինվորական ու 1 ոստիկան։ PKK-ի զինյալները ոստիկանական զրահապատ մեքենայի վրա հարձակման ժամանակ սպանել են մեկական զինվորականի ու ոստիկանի։ Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում սպանվել է 1 զինծառայող։










































