Բրիտանիայում ապրող Ջեյք անունով կատուն համացանցում աստղ է դարձել: Այսպիսի կատու հազարից մեկ է պատահում: Նրա յուրահատկությունը եռագույն մազածածկույթի մեջ է: Նա, ինչպես ասում են, «կրիայի» երանգներ ունի՝ սև, սպիտակ և խարտյաշ: Այսպիսի երանգավորում միայն կատուներն են ունենում:
Այժմ Ջեյքը 11 ամսական է: Նա ոչ միայն ցնցել է անասնաբույժներին, այլև հանրահայտ է դարձել ամբողջ Բրիտանիայում: Պարզվում է, որ այս երանգավորմամբ կատուները միայն էգ են լինում, իսկ Ջեյքն արու է։ Այս մասին պատմել է կատվի տերը՝ Ռիչարդ Սմիթը Mirror-ին տված հարցազրույցում: Անասնաբույժները բացատրել են, որ արու կատուներն, ի տարբերություն էգերի, միայն երկու գույն են ունենում:
Այս ամենի մասին կատուն նույնիսկ չի էլ կասկածում. նա սովորական ուրախ կատու է, որը ուտում, խաղում և քնում է:









































