Մոտ 300 տարի առաջ գերմանացի աբբա Կնաուերի գիրքը բեսթսելլեր էր դարձել: Աբբահայրը կազմել էր առաջիկա 100 տարվա եղանակի կանխատեսումը: Նրա նպատակն էր մշակել գյուղացիների համար համապատասխան ալգորիթմ, կանխագուշակել բերքի ծավալները, վնասակար միջատներին ու նույնիսկ միջատների հարձակումները:
Կնաուերը վստահ էր, որ եղանակը կախված է տիեզերական մարմինների դիրքից և կրկնվում է յուրաքանչյուր 7 տարին մեկ: Հենց այդքան մոլորակ էր այդ ժամանակ հայտնի մարդկությանը՝ Արևը, Լուսինը, Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերն ու Սատուռնը: Նրա կարծիքով՝ Յուպիտերի տարին պետք է լիներ չոր և տաք, մինչդեռ Սատուռնինը հակառակը՝ խոնավ և ցուրտ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ժամանակակից գիտության տեսանկյունից «Հարյուրամյա օրացույցը» ֆենոմենալ առումով կիրառելի չէ՝ կարծում է Բեռլինի օդերևութաբանական ինստիտուտի պրոֆեսոր Հորսթ Մալբերգը, նրա կանխատեսումը համեմատելով մետաղադրամի նետմամբ կանխատեսում անելու հետ:










































