Գերմանիայի Զյուլտ կղզու հանգստավայրերից մեկում սպանվել է ճապոնացի հայտնի խոհարար, 57-ամյա Միկի Նոզավան, գրում է Sylter Rundschau-ն:
Նա մահացել է մայիսի 13-ին տեղի հիվանդանոցներից մեկում գիշերային ակումբում ստացած վնասվածքներից: Դատախազությունը քրեական գործ է հարուցել մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով:
Կասկածյալները ձերբակալվել էին, սակայն ավելի ուշ ազատ էին արձակվել, քանի որ դատախազությունը չէր գտել բավականաչափ հիմքեր՝ նրանց կալանքի տակ պահելու համար:
Իշխանությունները դեռ չեն մեկնաբանում կոնֆլիկտի առաջացման հնարավոր պատճառները: Որոշ տվյալների համաձայն՝ տղամարդկանց դուր չի եկել այն ուտեստը, որը պատրաստել էր Նոզավան:
Միկի Նոզավան աշխատել է աշխարհի տարբեր ռեստորաններում: Մասնավորապես, նա ճաշ է պատրաստել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի, հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնի ու Genesis խմբի վոկալիստ Ֆիլ Քոլինզի համար, գրում է Focus-ը:









































