5-ամյա չինացին դիմել է գերմանական իշխանություններին՝ խնդրելով իրեն ապաստան տրամադրել: Գործը քննվում է Դյուսելդորֆի վարչական դատարանում, քանի որ միգրանտների գործով գերատեսչությունը ավելի վաղ հրաժարվել էր նրան ու նրա ընտանիքին շնորհել փախստականի կարգավիճակ՝ հաղորդվում է դատարանի կայքում:
Սպասվում է, որ որոշումը կկայացվի ընթացիկ շաբաթվա ընթացքում՝ գրում է Focus-ը:
Ծնողների մոտ մտավախություն է առաջացնում չինական իշխանությունների քաղաքականությունը ծնելիության մասին՝ «մեկ ընտանիք, մեկ երեխա»:
Հայրենիք վերադարձի դեպքում երեխան, որը ընտանիքում փոքրն է, կզրկվի մի շարք իրավունքներից: Մասնավորապես, նա կկարողանա դպրոց գնալ միայն սահմանափակ տարիների, կզրկվի նաև պետական բժշկական ապահովագրությունից:
Հայտնի է, որ չինացի զույգը 2003թ. արդեն խնդրել է իրեն փախստականի կարգավիճակ շնորհել Գերմանիայում ու մերժում է ստացել:
Դրանից հետո նրանք Գերմանիայում ապրել են կիսաօրինական վիճակում՝ նրանց չեն կարողանում արտաքսել փաստաթղթերի կիսատ լինելու պատճառով:




































