Անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է մնալ ՊՍԺ-ում, անգամ եթե որոշի ավարտել մարզական կարիերան: Այդ մասին հայտարարել է ակումբւ նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:
«Եթե նա որոշի ավարտել մարզական կարիերան, մենք պաշտոն կառաջարկենք ակումբում: Մեզ համար նա շատ կարևոր անհատ է խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Սպասենք Դևիդի որոշմանը»,- հայտարարել է Ալ-Հելաիֆին:
Հավելենք, որ 38-ամյա Բեքհեմի՝ ակումբի հետ համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:









































