Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Կևին Ստրոտմանը շարք է վերադարձել, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստն այսօր մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ: Նշվում է, որ Ստրոտմանը շարք կվերադառնա փետրվարի 15-ին:
Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2014 թվականի մարտին:








































