Իրաքի զինված ուժերն ամերիկյան կոալիցիայի օգնությամբ վերադարձրել են լիարժեք վերահսկողությունը Էր-Ռամադի քաղաքի նկատմամբ՝ դուրս մղելով ԴԱԻՇ-ի գրոհայիններին արվարձանային տարածքներից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։
Կոալիցիայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ քաղաքի տարածքում մնում են հազարավոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր և պահպանվում է գրոհայինների հարձակման սպառնալիքը։
Էր-Ռամադին ԴԱԻՇ-ի տիրապետության տակ էր անցել 2015 թվականի մայիսից։








































