Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կապուցին կապիկը կդառնա Գերմանիայի սեփականությունը՝ գրում է The Local-ը:
Գերմանիան կենդանու նկատմամբ բոլոր իրավունքները կստանա արդեն այս շաբաթվա վերջին: Պատճառն այն է, որ անձամբ ոչ փոփ կատարողը, ոչ նրա ներկայացուցիչները չեն հայտարարել կենդանու նկատմամբ իրենց իրավունքների մասին:
Երբ գերմանացիները ստանան կապուցինի նկատմամբ իրենց իրավունքները, նրան ապաստարանից կտեղափոխեն կենդանաբանական այգի և կբնակեցնեն իր ազգակիցների հետ:
Մասնագետների խոսքով՝ Մոլլի մականունով կապկին դա անհրաժեշտ է, քանի որ մյուս կապուցինները պետք է վերջինիս սովորեցնեն իրենց կենսաբանական տիպին հատուկ վարքագծի կանոնները, հակառակ դեպքում երիտասարդ կապիկը չի կարող հարմարվել նրանց ընկերակցությանը:
Մոլլին Գերմանիայում է 2013թ. մարտից: Նրան ապաստարանում տեղավորեցին այն բանից հետո, երբ սահմանին կապիկին խլեցին երգչից: Պարզվում է, որ Բիբերի կապիկը շրջագայության ժամանակ չի ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր:
Երգիչը շարունակել էր շրջագայել առանց իր կենդանու ու Գերմանիայում գտնվելու ժամանակ ոչ մի անգամ չի այցելել վերջինիս:
Մասնագետները նշում են, որ կանադացի երգիչն անպատասխանատու է եղել կենդանու նկատմամբ, քանի որ հաշվի չի առել փաստը, որ կենդանին ավիաթռիչքի ժամանակ ուժեղ սթրեսի է ենթարկվում:
Բիբերի ներկայացուցիչները չեն մեկնաբանել գերմանական կողմի հայտարարությունը Մոլլի «յուրացման մասին»:










































