Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանն Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը, որն արվել է նրա քթի վրայի քաղցկեղային գոյացությունը հեռացնելուց հետո: Նա իր ընթերցողներին կոչ է արել արևապաշտպան միջոցներից օգտվել:
«Ահա օրինակը, թե ինչ կարող է լինել արևից պաշտպանություն չօգտագործելու դեպքում: Բազալ-բջջային կարցինոմա. քաղցկեղի ամենաթեթև տեսակն է, բայց այնուամենայնիվ: Խնդրում եմ, օգտագործեք արևապաշտպան միջոցներ և պարբերաբար հետազոտվեք»,- գրել է դերասանը:
The Guardian-ը նշում է, որ դա Ջեքմանի մաշկի քաղցկեղի հետ կապված արդեն հինգերորդ վիրահատությունն է: Դերասանի մոտ բազալ-բջջային կարցինոմա են հայտնաբերել 2013թ.: Հիմա, Ջեքմանի խոսքով, ինքը ամեն 3 ամիսը մեկ հետազոտվում է և հնարավոր է համարում, որ ապագայում իրեն նորագոյացությունների հեռացման բազմաթիվ վիրահատություններ են սպասում:







































